Գերմանիայի ֆինանսների նախարարը զգուշացրել է, որ Բիտանիան խնդիրներ կունենա ԵՄ-ից դուրս գալու հետեւանքով

21:06   24 Հունվար 2020    417

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ վստահ է, որ իր երկիրը չի տուժի բրեքզիթի հետեւանքով, բայց Մեծ Բրիտանիան անպայման կբախվի այդ որոշման հետեւանքներին։

Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ Շոլցը նշել է, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը այնքան էլ կարեւոր չի լինի ԵՄ-ի համար, ինչպես հիմա է, բրեքզիթից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գերմանիայի ֆինանսների նախարարի խոսքով՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկիրը չի կարող ունենալ նույն հնարավորությունները, ինչ եւ ԵՄ անդամ երկրները, եւ դա կարեւոր գործոն կլինի ակնկալվող առեւտրային քննարկումներում Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ։

«Դա այն է, ինչը մենք պետք է հավասարակշռենք։ Կարծում եմ, որ մենք կգտնենք լուծումներ, բայց հատուկ կոնկրետ գերազանցություն կողքից չի լինի»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս կգա 2020 թվականի հունվարի 31-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները