Աֆրիկայում BBC լրատվականի խմբագիրը լքում է իր պաշտոնը հետտրավմատիկ խանգարման հետեւանքով

09:04   25 Հունվար 2020    262

BBC Աֆրիկայի ծառայության խմբագիր Ֆերգալ Քինը լքում է պաշտոնը հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետեւաքնով, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես հայտնել է հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավար Ջոնաթան Մանրոն, Քինի ախտորոշումը դարձել է ամբողջ աշխարհի հակամարտության գոտիներում տասնյակ տարիների աշխատանքի հետեւանք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ մի քանի տարի շարունակ Քինը միայնակ պայքարել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետեւանքների դեմ: Այդուհանդերձ, Քինը կշարունակի իր գործունեությունը հեռուստաալիքում այժմ մեկ այլ պաշտոնում:

Ֆերգալ Քինն աշխատում է BBC-ում 1989 թվականից: 1994 թվականին նա արժանացել է Amnesty International մրցանակի Ռուանդայում ցեղասպանության հետաքննության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա   BBC  


Վերնագիրի այլ պիտակները