Կոլումբիայի սրճարաններից մեկում նռնակ է պայթել. կա նվազագույնը 12 վիրավոր

09:59   25 Հունվար 2020    317

Նվազագույնը 12 մարդ է վիրավորվել Կոլումբիայի սրճարաններից մեկում` նռնակի պայթյունի հետևանքով:

Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով El Tiempo-ին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կաուկասիա քաղաքում: Անհայտ անձը նռնակը նետել է դեպի սրճարանն ու անհետացել: Պայթյունից տուժած մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ: Նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոլումբիայի կառավարությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: Չարագործին գտնել դեռ չի հաջողվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները