Ֆրանսիայում բանանով արկղում գրեթե կես տոննա կոկաին են գտել

10:08   25 Հունվար 2020    278

Ուրբաթ Փարիզի արվարձանի Ռյունժի խոշոր շուկայում բանանով արկղի մեջ գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել, հայտնում է Parisien-ը:

Հաղորդվում է, որ թմրանյութը Կոլումբիայից ուղարկված բանանի արկղի մեջ հայտնաբերել է պտուղ-բանջարեղեն վաճառողը:

Նա ոստիկանություն է դիմել, որտեղ փորձաքննություն են անցկացրել եւ հաստատել, որ սպիտակ փոշին կոկաին է: Պարբերականի տեղեկություններով՝ առգրավված չափաքանակի արժեքը սեւ շուկայում կարող է կազմել 35 մլն եվրո:

Ոստիկանությունը գործ է հարուցել թմրանյութերի ներմուծման վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները