Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մինչեւ 19-ի

10:20   25 Հունվար 2020    275

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 770-ից ավելին վնասվածքներ են ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Մենք 19 քաղաքացու ենք կորցրել: 221 տուժած ունենք Մալաթիայում եւ 551՝ Էլյազըղում»,- նրա խոսքն է մեջ բերել Անատոլիական գործակալությունը:

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչության տվյալներով՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ուրբաթ, տեղական ժամանակով 20:55-ին Էլյազըղ արեւելյան նահանգում, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար բնակիչ: Տարերքի օջախը, որը տարածվել էր նաեւ հարեւան նահանգ Մալաթիայի վրա, 10 կմ խորության վրա էր: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի շատ շրջաններում, այդ թվում՝ Իսրայելում, Իրաքում եւ Սիրիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները