Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված Ուհան քաղաք 1230 բժիշկ են ուղարկել

10:42   25 Հունվար 2020    315

Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն 1230 բժիշկ է ուղարկել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված Ուհան քաղաք` տեղացի բժիշկներին օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Առողջապահության պետական կոմիտեն Ուհանի ծանր հիվանդությունների շրջան մասնագետներ է ուղարկել` հիվանդներին բուժելու հարցում հավելյալ օգնություն ցուցաբերելու նպատակով, ընդհանուր առմամբ ձևավորվել է 6 բժշկական խումբ, որոնցում ներառվել է 1230 բժիշկ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ևս 6 բժշկական խումբ ձևավորվել է որպես պահուստային տարբերակ, որը պատրստ է դեպքի վայր ժամանել ցանկացած պահի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները