Ռումբի պայթյունի ահազանգի պատճառով ինքնաթիռը Պերուում արտակարգ վայրէջք է կատարել

11:18   25 Հունվար 2020    242

Պերուում ներքին չվերթ իրականացնող, Latam Airlines –ի՝ 118 ուղևորով ինքնաթիռը չծրագրված վայրէջք է կատարել պերուական Պիսկո քաղաքի օդանավակայանում։

Այն պետք է ուղևորվեր Լիմայից Խուլիակա։ Արտակարգ վայրէջքի պատճառ են հանդիսացել ռումբի պայթյունի սպառնալիքի մասին տեղեկությունները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է երկրի Տրանսպորտի և կապի նախարարությունը։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորներին տարհանել են։

Պիսկոյի օդանավակայանը ժամանակավորապես փակ է, թռիչքները դադարեցվել են։ Մասնագետներն ինքնաթիռում պայթուցիկ սարք են փնտրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները