Թբիլիսիի ակումբներից մեկում անվտանգության աշխատակիցները ծեծել են հնդիկ զբոսաշրջիկներին

13:44   25 Հունվար 2020    280

Թբիլիսիի գիշերային ակումբներից մեկում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հնդիկ զբոսաշրջիկների 25 մարդուց բաղկացած խմբին, որոնք հրաժարվել են փակել 40.000 դոլարի չափով հաշիվը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Զբոսաշրջիկներին սկզբում տեղեկացրել են, որ մուտքավճարը 20 դոլար է` ներառյալ խմիչքը, իսկ հետո նրանց ներկայացրել են 40.000 դոլար գումարի չափով հաշիվ, որը նրանք հրաժարվել են վճարել: Սկսվել է ծեծկռտուք, վիճաբանության մասնակիցներից մեկին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն: Արդյունքում` զբոսաշրջիկները վճարել են 20.000 լարի (7000 դոլար), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տուրիստական ընկերության ներկայացուցիչ Ելենա Գոդերձիշվիլին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վրաստանում շատ են դեպքերը, երբ օտարերկրացիներին անհավանական գներով հաշիվ են ներկայացնում և դա ազդում է երկրի հեղինակության վրա: Վրաստանի ՆԳ նախարարությունն ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները