Զելենսկին մտադիր է առաջին ժամկետից հետո թողնել պաշտոնը և «բանալին» փոխանցել մեկ ուրիշին

14:16   25 Հունվար 2020    225

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չի նախատեսում մեկ ժամկետից ավելի մնալ Ուկրաինայի նախագահի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է իսրայելական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ իր հիմնական խնդիրը երկիրը նորացնելն է, որպեսզի չորս տարի հետո «նոր Ուկրաինայի բանալիները» հանձնի մեկ ուրիշին, որին ավելի հեշտ կլինի:

«Սա ամբիցիան է», – խոստովանել է Ուկրաինայի ղեկավարը: Նա նաև հույս է հայտել, որ չորս տարում շատ բան կհասցնի անել: Մասնավորապես՝ կհասցնի ավարտել պատերազմը, փոխել Ուկրաինայի իմիջը, ինչպես նաև «մաքրել» իշխանության բարձր էշելոնները և իրավապահ մարմինները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները