Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է. Իրանի ԱԳՆ

14:24   25 Հունվար 2020    249

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում:

Աղետի համար պատասխանատու անձի ճակատագրի մասին տեղեկություններ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»,- հայտնել է նա:

Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե կոնկրետ ում մասին է խոսքը:

Միևնույն ժամանակ, նախարարն այս դեպքը համեմատել է 1988 թվականին ԱՄՆ զինված ուժերի կողմից սխալմամբ իրանական ուղևորատար ինքնաթիռի խոցման հետ:

«Վաշինգտոնը դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել այս միջադեպի համար: Նույնիսկ այդ հարձակման մեջ ներգրավված սպան մեդալ է ստացել»,- հայտարարել է Զարիֆը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները