Ինչու է վտանգավոր հում միսը

18:25   25 Հունվար 2020    245

Բարձրակարգ բժիշկ, կենսաբանական գիտությունների թեկնածու, պաթոմորֆոլոգ, մակաբուծաբան Ելենա Չերնիշևան Radio Sputnik-ին տված հարցազրույցում բացատրել է հում մսի և ձկնեղենի վտանգը:

Մասնագետը նշել է, որ միսն ու ձուկը չի կարելի ուտել առանց բավարար ջերմամշակման, քանի որ կան թրթուրներ, որոնք կարող են զարգացնել հելմինտներ մարդու մարմնում: Չերնիշևան պարզաբանել է, որ վայրի կենդանիների միսը հատկապես վտանգավոր է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բժշկի խոսքով՝ աղի ձուկն առանց ջերմային մշակման նույնպես վտանգավոր է, քանի որ հայտնի չէ, թե որտեղ է այն պատրաստվել: «Սիբիրում կա ձուկ, որը շատ նուրբ է, նրանք նույնիսկ սառեցնում են այն և հում վիճակում ուտում: Այս ամենը մեծ ռիսկ է», – հավելել է Չեռնիշևան:

2019 թվականի ամռանը Օքլենդի (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի հետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կարմիր և սպիտակ միսը հավասարապես բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի քանակը: Ըստ հետազոտողների՝ ցանկացած տեսակի միս ուտելը մեծացնում է ցածր խտության լիպոպրոտեինների պարունակությունը (LDL), որոնք խոլեստերինի հիմնական կրողներից են:

LDL- ի հետ կապված խոլեստերինը կոչվում է «վատ» խոլեստերին, քանի որ այն կապված է աթերոսկլերոզի առաջացման ռիսկի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները