Իռլանդական կղզու համար գոյատևման հմտություններ ունեցող հսկիչներ են փնտրում

18:57   25 Հունվար 2020    257

Իռլանդիայի հարավ-արևմուտքում, Քերրի կոմսության ափերին է գտնվում Գրեյթ-Բլասկետ կղզին, որին հսկիչներ են անհրաժեշտ: Հսկիչները պետք է պատրաստ լինեն դաժան եղանակային պայմանների ու էլեկտրականության բացակայությանը:

Հսկիչները պետք է ղեկավարեն փոքրիկ սրճարանը և երեք քոթեջները, որոնցից յուրաքանչյուրում կարող է 7 մարդ տեղավորվել: Աշխատանքային սեզոնը լինելու է 2020 թվականի ապրիլից հոկտեմբերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրեյթ-Բլասկետում էլեկտրականություն չկա: Դրա փոխարեն կան մոմեր ու վառարաններ, որոնք տաքացնում են քոթեջներն ու սրճարանը: Տաք ջուր չկա, իսկ սառը ջրի համար պետք է գնալ ջրամբարի մոտ: Կղզում միշտ սառը քամիներ են փչում:

Անշարժ գույքերի սեփականատերեր Ալիսա Հեյլը և Բիլլի Օ'քոննորը սոցցանցերում իրենց հայտարարության մեջ նշել են, որ փնտրում են մարդկանց, որոնք դժվարին պայմաններում գոյատևման փորձ ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները