Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել

19:05   25 Հունվար 2020    246

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել:

Մահացած բժիշկը 62-ամյա քիթկոկորդականջաբան Լյան Ուդունն է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ չինական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ վարակված բուժաշխատողների թիվը շատ ավելի է, քան նշված է պաշտոնական տվյալներում:

Աղբյուրներից մեկի տվյալներով «Ուհանի գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցներում վարակված բուժաշխատողներ կան, և նրանց թիվը 15-ից ավելի է»:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 1287-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում և Ֆրանսիայում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները