Գիտնականները ստեղծել են ատամները կարիեսից պաշտպանող պրոտեինային լուծույթ

20:03   25 Հունվար 2020    360

Չինաստանի Անհոյի բժշկական համալսարանի գիտնականները ստեղծել են նոր պաշտպանիչ լուծույթ, որը կանխում է ատամի էմալի քայքայումը և նպաստում է ատամների վերականգնմանը:

Ինչպես նշվում է, այս անգամ մասնագետները դիմել են բնական մեխանիզմների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք մշակել են մի նյութ, որը հիմնված է թքագեղձի արտադրած բնական հակամանրէային պեպտիդ H5-ի վրա: Հայտնի է, որ այս անվանում ունեցող նյութը օգնում է պաշտպանելու ատամները փառ առաջացնող մանրէներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները