ԱՄՆ-ը մտադիր է Բրիտանիայի հետ առեւտրային բանակցությունները մեկ տարում ավարտել

21:01   25 Հունվար 2020    288

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ իրեն կհաջողվի մեկ տարում ավարտել Մեծ Բրիտանիայի հետ նոր առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ ելույթ ունենաով Լոնդոնի միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես բավական լավատեսորեն եմ տրամադրված,- ասել է Մնուչինը, որի խոսքերն է մեջբերում Reuters-ը,- Մենք փորձում ենք հասնել նրան, որպեսզի բանակցությունները մեկ տարվա ընթացքում ավարտվեն, քանի որ մենք բոլորս ենթադրում ենք, որ դա երկու կողմի համար էլ կարեւոր է»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները