Եղունգները կրծելու սովորությունը տղամարդու համար դարձել է մահացու վարակի պատճառ

21:22   25 Հունվար 2020    315

Եղունգները կրծելու սովորությունը շոտլանդացու համար դարձել է մահացու վարակի պատճառ:

Կարեն Փիթը կիսվել է իր ընկերոջ բորբոքված մատի նկարներով, որը, վատ սովորության պատճառով, վտանգավոր վարակ է վերցրել: Նրա խոսքով՝ տղամարդը, որի անունը ցանկանում է գաղտնի պահել, հունվարի 8-ին տեղափոխվել է Գլազգոյի հիվանդանոց: «Ուղղակի այս մարդը սիրում է կրծել իր եղունգները»,- բացատրել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդին տեղափոխել են անհետաձգելի օգնության բաժանմունք: Բժիշկներն ընդգծել են, որ բուժման ձգձգման դեպքում վարակը կարող է տարածվել ամբողջ ձեռքով և հանգեցնել մահվան: Փիթի ընկերոջը վիրահատել են և հակաբիոտիկային կաթիլային միացրել: Արդյունքում նա կորցրել է եղունգը, որը, բժիշկների կարծիքով, այլևս կարող է չվերականգնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները