Մոսկվայի հյուրանոցներից մեկից սուր շնչառական վարակով Չինաստանի 7 քաղաքացի է հոսպիտալացվել. Աղբյուր

10:43   26 Հունվար 2020    305

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուրանոցներից մեկից Չինաստանից ժամանած 7 անձ է հոսպիտալացվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Նշվում է, որ հոսպիտալացվել է 7 այցելու: Ըստ ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների՝ նրանք բարձր ջերմություն ունեն: Նախնական ախտորոշումը սուր շնչառական վիրուսային վարակն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ Telegram ալիքներ հաղորդում են, որ Վոյկովսկի շրջանում գտնվող հյուրանոցում այժմ 270 այցելու կա:

Հիշեցնենք, որ Չինաստանում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 1372-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները