Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարները փլատակներից 2-ամյա աղջկա են դուրս բերել

10:59   26 Հունվար 2020    307

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժից 1 օր անց փրկարարները փլատակներում 2-ամյա աղջկա են գտել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարրա Ֆահրեթին Քոջային:

Նշվում է, որ աղջիկը մոր հետ գտնվելիս է եղել Էլյազիգ քաղաքի փլուզված շենքերից մեկում: Երեխան գիտակից վիճակում է, նրան հիվանդանոց են տեղափոխել: Աղջկա մորը փրկելու գործողությունը դեռևս շարունակվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա հետ ձայնային կապ է պահպանվում: Հաղորդվում է, որ կնոջը սնունդ և դեղորայք է տրամադրվել: 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել նախօրեին` երեկոյան Էլյազիգ նահանգի Սիվրիջ քաղաքի մոտակայքում:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի արևելյան նահանգներում և Սիրիայի հյուսիսում: Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները