Ես միշտ հիացել եմ իսլամական մշակույթով. Արքայազն Չարլզ

11:06   26 Հունվար 2020    315

Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզը հայտնել է, որ կցանկանար այցելել Իրան:

Արքայազնը մասնավորապես ասել է, որ կցանկանար պաշտոնական այցով մեկնել Իրան՝ այն անվանելով «աշխարհի կարևոր մաս», որտեղ «ականավոր մարդիկ» են ապրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դարեր շարունակ Իրանն աշխարհում նշանակալից դեր է խաղացել և մեծ ավանդ ունի մշակույթում, պոեզիայում և արվեստում: Իսկապես ականավոր մարդիկ: Ես միշտ հիացել եմ իսլամական մշակույթով, ճարտարապետությամբ և արհեստով»,- ասել է Չարլզը՝ Sunday Times-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտնել էր, որ Իրանի դիվանագիտական մեկուսացումը խորանում է, և ողջունել էր միջուկային գործարքի լուծման հարցում բանակցությունների մեխանիզմ գործարկելու՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արքայազն-Չարլզ  


Վերնագիրի այլ պիտակները