Օբաման Թրամփին «ֆաշիստ» է անվանել

13:02   26 Հունվար 2020    269

ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաք Օբաման Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «ֆաշիստ» է անվանել:

Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով 2016-ի նախագահական մրցավազքում դեմոկրատ և Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմին:

Ինչպես հայտնի է դարձել, Օբաման դա ասել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ՝ Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Քեյնը դեմոկրատ է: Ինչպես նշվեց, ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի մասին Օբամայի արտահայտությունն ընդգրկվել է ժապավենի մեջ: Քեյնի խոսքերով, որը նկարահանվել է տեսանյութում, Օբաման հեռախոսազրույցում կոչ է արել «ֆաշիստին հեռու պահել Սպիտակ տնից»՝ նկատի ունենալով Թրամփին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները