6-ամյա տղան Ավստրալիայի հրդեհներից տուժածների համար 230 հազար դոլար է հավաքել

13:41   26 Հունվար 2020    347

Ավստրալիայից 6-ամյա Օուենը փորձել է օգնել Ավստրալիայի հրդեհից տուժած կենդանիներին:

Այդ նպատակով նա կավից կոալաներ է պատրաստում: Տղայի ծնողները՝ Քեյթլինը և Սիմոն Կոլին, օգնեցին նրան միջոցներ հավաքել Ավստրալիայում հրդեհներից տուժած կենդանիներին օգնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակցիան կոչվում է «Owen’s Australian Creature Rescue» (Օուենի ավստրալիական արարածների փրկություն):

«Երբ Օուենն առաջին անգամ իմացավ հրդեհների մասին, նա, ինչպես և բոլորս, շատ նեղվեց: Մենք ուզում էինք ինչ-որ բան անել, որ նրան օգնելու հնարավորություն տանք», – ասում է Քեյթլին Քոլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները