Starbucks-ը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակում է սրճարանները Հուբեյում

21:43   28 Հունվար 2020    568

«Starbucks» սրճարանային ցանցը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում թոքաբորբի համաճարակի պատճառով, ինչպես նաև հատկացրել է 3 միլիոն յուան (մոտ 436 հազար դոլար)՝ տեղական բուժանձնակազմին օգնելու համար:

Այս մասին ասված է Starbucks China-ի կողմից շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Աշխատակիցների և հաճախորդների անվտանգության և առողջության պահպանման նկատառումներից ելնելով՝ Հուբեյում գտնվող բոլոր Starbucks սրճարանները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքները լուսնային օրացույցով Նոր տարվա տոնի ընթացքում»,- ասվում հայտարարության տեքստում:

«Starbucks China-ն նաև 3 միլիոն յուան է նվիրաբերել Չինական Կարմիր խաչին՝ համաճարակի հետևանքով տուժած տարածքներում բժիշկների համար պաշտպանական կոստյումներ, դիմակներ և այլ անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար, հատկապես Ուհանում, որտեղ տեղի է ունեցել թոքաբորբի առաջին բռնկումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Starbucks  


Վերնագիրի այլ պիտակները