Նոր Boeing 777X-ը առաջին անգամ օդ բարձրացավ

15:35   26 Հունվար 2020    339

Նոր Boeing 777X-ը առաջին անգամ թռավ: Թռիչքի հեռարձակման տեսագրությունը հասանելի է Boeing-ի պաշտոնական կայքում:

Թռիչքն իրականացվեց Վաշինգտոնի Everett օդանավակայանից (ԱՄՆ): Տեսանյութում թռիչքի պահն է, երևում են նաև հետևող մարդիկ և լրագրողները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Boeing-ը հետաձգել է նոր Boeing 777X ինքնաթիռի առաջին թռիչքը մինչև 2020 թվականի սկիզբ՝ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերությունը դադարեցրել էր 777X ինքնաթիռի փորձարկումը հայտնաբերված խնդիրների պատճառով:

Boeing 777X լայնաֆյուզելաժ ինքնաթիռը ներկայացվեց մարտ ամսին: Ի սկզբանե պլանավորված էր, որ ինքնաթիռը առաջին թռիչքը կկատարի 2019-ի աշնանը, իսկ ուղևորների սպասարկումը կսկսվի 2020-ին: Այն երկու շարժիչով ամենամեծ մարդատար ինքնաթիռը կլինի աշխարհում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing-777X  


Վերնագիրի այլ պիտակները