ԱՄՆ-ում վարորդն օգտագործել է կեղծ կմախք՝ ներկայացնելով այն որպես ուղեւոր

19:37   26 Հունվար 2020    312

ԱՄՆ-ում վարորդն օգտագործել է կեղծ կմախք՝ ներկայացնելով այն որպես ուղեւոր, որպեսզի կարողանա օգտվել մեծ թվով ուղեւորներ ունեցող ավտոմեքենաների համար նախատեսված շարքից:

Ինչպես հաղորդում է AP-ը՝ հղում կատարելով Արիզոնա նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտին, 62-ամյա տղամարդուն կանգնեցրել են, երբ պաշտոնյան նկատել է կմախքը, որի վրա կար գլխարկ: Այն միացված էր ուղեւորի նստարանին դեղին պարանով: Վարորդին տրվել է տուգանային տոմս:

Դեպարտամենտը տեղեկացրել է, որ շուրջ 7000 վարորդ Արիզոնայում ամեն տարի խախտում է մեծ թվով ուղեւորների համար նախատեսված շարքից օգտվելու կանոնները:

Տղամարդն առաջինը չէ, որ փորձել է շրջանցել կանոններն այդքան յուհատուկ ձեւով: Անցած տարվա ապրիլին տղամարդուն բռնել էին ավտոմեքենայում շապիկով եւ արեւային ակնոցով մանեկենի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները