Intel-ն արհեստական ինտելեկտի միջոցով աշխատել է 3.8 մլրդ դոլար մեկ տարվա ընթացքում

19:22   26 Հունվար 2020    300

Intel-ը ներկայացրել է 2019 թվականին ֆինանսական արդյունքները:

Ընկերությունը գրանցել է անձնական համակարգիչների բիզնեսի 10 տոկոս աճ եւ ընդհանուր եկամտի 8 տոկոս աճ չորրորդ եռամսյակում: Ընկերության բաժնետոմսերը թանկացել են 5 տոկոսով, գրում է Venture Beat-ը:

Ընկերության ղեկավարությունը նշում է առաջընթաց արհեստական ինտելեկտի ոլորտում՝ չնայած AMD-ի եւ Nvidia-ի կողմից մրցակցությանը: Այդ ուղղվածությունը 2019 թվականին ապահովել է 3.8 մլրդ դոլարի չափով եկամուտ Intel-ի համար, հաղորդում է HighTech+-ը:

«2019 թվականը լավագույն տարին էր մեր ընկերության պատմության մեջ,-հայտարարել է պրոցեսորների խոշորագույն արտադրողի եւ դատա-կենտրոնների ղեկավար Բոբ Սվոնը:-2020 թվականին մենք կկրկնենք դա: Մենք հույս ունենք գրանցել եւս մեկ ռեկորդային տարի: Եւ մեր հավակնությունները դեռեւս երբեք այդքան մեծ չեն եղել»:

Սվոնի խոսքով՝ Xeon Scalable պրոցեսորների երկրորդ սերնդի պահանջարկը բավականին մեծ է, քանի որ հաճախորդները դրանցում տեսնում են արհեստական ինտելեկտով դատա-կենտրոնների ստեղծման հիմքը:

Ընկերության ղեկավարը նաեւ լավ հնարավորություններ է տեսնում 5G՝ բջջային կապի հինգերորդ սերնդի տարածման կապակցությամբ:

2020-ին Intel-ը պատրաստվում է ծախսել 17 մլրդ դոլար ներդրման համար եւ ակնկալում է, որ 2020 թվականի վերջում ընկերությունը 72 մլրդ դոլարից կհասնի 73.5 մլրդ դոլարի:

Intel-ի փոխնախագահ Նավին Ռոայի կարծիքով՝ արհեստական ինտելեկտի հեղափոխությունը մարդկության մեջ գլխավոր իրադարձությունն է իր տեսակում: 2019 թվականի ամռանը կայացած համաժողովի ժամանակ նա կանխատեսել էր լուրջ աճ բոլոր ոլորտներում, սակայն, մասնավորապես, շեշտել էր առողջապահությունը, գյուղատնտեսությունն ու տիեզերքի գաղութացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Intel  


Վերնագիրի այլ պիտակները