Չինական ռեստորանում այցելուներին դիմավորում ու սպասարկում են ռոբոտները

20:16   26 Հունվար 2020    313

Չինաստանում բացվել է ռեստորան, որտեղ այցելուներին դիմավորում, սպասարկում և ուտեստներ են պատրաստվում գերազանցապես ռոբոտները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Korrespondent-ը:

Foodom անվանումը կրող այս հաստատությունը բացել է անշարժ գույքի չինական կազմակերպություններից մեկը: Ռեստորան մտնող այցելուին ողջունում է ռոբոտը: Նա հյուրին ուղեկցում է մինչև սեղան, տալիս է մենյուն, այս կամ այն սննդատեսակը խորհուրդ տալիս և պատվեր ընդունում:

Ուտեստների պատրաստմամբ նույնպես զբաղվում են ռոբոտները: Խոհանոցում նրանց թիվը 32 է: Նշվում է, որ ռոբոտները խոհանոցային արվեստ են սովորել 10 լավագույն շեֆ-խոհարարների մոտ: Դրա համար հատուկ համակարգչային ծրագիր է օգտագործվել, որը թույլ է տվել հետևել և հիշել բոլոր մանրամասները՝ բաղադրիչները, պատրաստման եղանակն ու ժամանակը, անհրաժեշտ ջերմաստիճանը:

Ռեստորանի բացման վրա ծախսվել է 29 միլիոն դոլար: Չինաստանում առաջիկա երկու տարիներին նախատեսում են ևս 1000 նմանատիպ հաստատություն բացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները