Արքայազն Չարլզը կցանկանար այցելել Իրան

20:43   26 Հունվար 2020    283

Արքայազն Չարլզը կցանկանար այցելել Իրան: Այդ մասին նա հայտարարել է Sunday Times-ին տված հարցազրույցում:

«Այո, ակներեւ է, ես կցանկանայի [մեկնել Իրան]»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ Իրանն աշխարհի կարեւոր մասն էր բազում դարեր շարունակ եւ մեծ ներդրում է ունեցել մարդկային գիտելիքի, մշակույթի, պոեզիայի, արվեստի մեջ: «Ես նկատի ունեմ իսկապես հրաշալի մարդկանց»,-ասել է նա:

Ցանկացած թագավորական այցերի մասին հարցի շուրջ արքայազն Չարլզի մամուլի քարտուղարն ասել է. «Ուելսի արքայազնը չունի Իրան պաշտոնական այցով մեկնելու ծրագիր»:

Sunday Times-ին տված հարցազրույցում արքայազնը նշել է, որ փորձում է լինել խաղաղաստեղծ եւ աղոթում է խաղաղության համար Մերձավոր Արեւելքում: «Ես կարծում եմ, որ ամենակարեւորը արդար եւ ամուր խաղաղությունն է»,-ասել է նա:

2004 թվականի փետրվարին արքայազն Չարլզը դարձել էր բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, որն այցելել էր Իսլամական Հանրապետություն 1979 թվականից հետո: Նա այցելել էր այդ երկիր 2003 թվականի վերջում՝ Բամում ավերիչ երկրաշարժից հետո, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 40 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արքայազն-Չարլզ  


Վերնագիրի այլ պիտակները