Իրանը պատրաստվում է ուղեծիր ուղարկել վեց արբանյակ

21:16   26 Հունվար 2020    368

Իրանը պատրաստվում է ուղեծիր ուղարկել վեց արբանյակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ԻԻՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք ունենք վեց արբանյակ, որոնք պատրաստ են ուղեծիր արձակվել: Հավաքման արագությունը մեծացել է, եւ ուղեծիր արձակման արագությունը նույնպես պետք է մեծանա: Ամիրքաբիր համալսարանը սկսել է 1 մետրից պակաս ճշտությամբ չափող արբանյակի կառուցումն այսօրվանից: Դա եզակի երեւույթ է»,-նշել է նա:

Զաֆար ազգային հետազոտական արբանյակը նախագծված է եւ կառուցված «Էլմո Սանատ» համալսարանի կողմից:

ԻՌՆԱ-ի տեղեկություններով՝ արբանյակը կշռում է 113 կգ եւ կարող է աշխատել ուղեծրում առնվազն 5 տարի: Զաֆարի արբանյակային առաքելությունն է լուսանկարել իրական ժամանակի ռեժիմում եւ ուղարկել միակողմանի ձայնային կապ երկու օգտատերերի միջեւ:

Զաֆարի առավելությունը խցիկների մոդերնիզացիան է, կառավարման ճշտության կրկնապատկումը եւ փոխանցման արագության մեծացումը ավելի քան 15 անգամ: Արբանյակը համալրված է գունավոր խցիկներով, որոնք ունակ են նկարել Երկրի մակերեսը: Զաֆարն առնվազն 300 տոկոսով ավելի լավն է, քան Նավիդը, եւ ունի ավելի առաջադեմ կառավարման համակարգ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները