Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական «Մեհր» գործակալությանը, միջադեպն առանց տուժածների է անցել:
Իրանական գործակալությունը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ օրվա երկրորդ կեսին. երկրի հյուսիսային Գորգան քաղաքից օդ բարցրացած օդանավի շարժիչը հրդեհվել է:
Օդաչուներին հաջողվել է իջեցնել ինքնաթիռը և բարեհաջող վայրէջք կատարել: Ուղևորների վիճակը նորմալ է: Աղբյուրը չի հաղորդում ինքնաթիռի կամ ավիաընկերության անունը, ոչ էլ օդանավում գտնվող ուղևորների թիվը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան