Հումանիտար կազմակերպությունները Լիբիայի ափերին 59 ներգաղթյալի են փրկել

21:48   26 Հունվար 2020    290

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) հումանիտար կազմակերպությունը և SOS Mediterranee-ը հայտնել են Լիբիայի ափին 59 ներգաղթյալի փրկության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լուսաբացից առաջ SOS Mediterranee-ի և MSF-ի թիմերը փրկել են 59 մարդու` կանանց և տղամարդկանց: Նրանք եղել են փայտե փոքր նավակի մեջ, որը աղետի էր ենթարկվել: Փրկարարական գործողությունները մեկնարկել են 04.00-ից հետո Լիբիայի ափից մոտավորապես 26 ծովային մղոն հեռավորության վրա»,-ասվում է MSF-ի և SOS Mediterranee-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ocean Viking նավում, որը փրկում է Միջերկրական ծովում հայտնված ներգաղթյալներին, այժմ 151 փրկված մարդ կա:

2019թ. հուլիսի վերջին «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպությունը SOS Mediterranee-ի հետ համատեղ վերականգնել է որոնողափրկարարական աշխատանքը` փորձելով օգնել ներգաղթյալներին, որոնք հայտնվել են Միջերկրական ծովում: Հումանիտար կազմակերպությունների նավը` Ocean Viking-ը, նավարկում է Նորվեգիայի դրոշի ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները