Չինաստանի հիվանդանոցներից մեկում տեսագրել են՝ ինչպես է ցնցվում կորոնավիրուսով հիվանդ տղամարդը

22:21   26 Հունվար 2020    392

Չինաստանի հիվանդանոցներից մեկում տեսագրել են, թե ինչպես է տենդից ցնցվում կորոնովիրուսով վարակված հիվանդը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես երևում է մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, հիվանդանոցային մահճակալին պառկած տղամարդը ցնցվում է, իսկ կողքին կանգնած դիմակով կինը պահում է նրա գլուխը: Ինչպես նշվում է, Ուհան քաղաքում, որտեղից տարածվել է հիվանդության համաճարակը, հիվանդանոցները լեփ-լեցուն են, և մարդիկ ստիպված են միջանցքներում սպասել, որպեսզի իրենց օգնություն ցուցաբերեն:

36-ամյա բնակչուհին տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ մի ամբողջ շաբաթ փորձել է ամուսնուն բուժհաստատություն տեղափոխել՝ ստուգելու համար նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 56-ի, իսկ հիվանդներինը՝ շուրջ 2000:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները