Բրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել

22:52   26 Հունվար 2020    312

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է BBC News-ը, հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Նշվում է, որ զոհերից շատերը թաղված են մնացել ուրբաթ և շաբաթ տեղացած ուժեղ անձրևների պատճառով առաջացած սողանքների տակ: Ավելի քան 2500 մարդ տարհանվել են իրենց տներից: Տներից շատերն ավերակների են վերածվել:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, 17 մարդ անհետ կորած է համարվում: Երկրի եղանակային տեսության ծառայությունը հայտնել է, որ նահանգի մայրաքաղաք Բելո Օրիզոնտեում 24-ժամյա ժամանակահատվածում ամենաշատ տեղումներն են գրանցվել 110 տարվա պատմության մեջ:

Երկրի՝ երկրորդ ամենախիտ բնակեցված նահանգում մոտ 40 համայնքներ լրջորեն տուժել են տարերային աղետի հետևանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները