Արեւելյան Աֆրիկայում մորեխների հարձակումն ամենասարսափելին է վերջին 70 տարվա ընթացքում

09:33   27 Հունվար 2020    220

Քաղցած մորեխների խմբերը ոչնչացնում են բերքն Արեւելյան Աֆրիկայում, ինչը միջատների ամենասարսափելի հարձակումն է վերջին տասնամյակում:

Քենիայում մորեխների հարձակումն ամենասարսափելին էր վերջին 70 տարում: Միջատներն այդտեղ հայտնվում են Եթովպիայից եւ Սոմալիից եւ իրենցից հետո թողնում ավիրված գյուղատնտեսություն երկրի այն մասում, որն արդեն իսկ տառապում է սովից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

ՄԱԿ-ում հայտարարել են, որ խնդիրը կարող է սրվել մարտին, երբ այդ շրջանում սկսվեն անձրեւները, ինչը կհանգեցնի նոր բուսականության ի հայտ գալուն: Մորեխները կարող են շատանալ 500 անգամ, եթե դրանց վերացման ուղղությամբ անհապաղ քայլեր չձեռնարկվեն:

Մորեխների մեկ փոքր խումբը կարող է օրական ուտել բերքը, որը կարող է կերակրել 35 000 մարդու:

Մորեխները նաեւ տարածվում են ուրիշ երկրներում, ինչպիսիք են Ուգանդան եւ Հարավային Սուդանը, որտեղ ֆերմերներն անհանգստանում են, որ իրենց բերքը կարող է հաջորդը լինել:

Մորեխների դեմ պայքարի համար անհրաժեշտ է շուջր 70 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները