Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի

09:53   27 Հունվար 2020    271

Հունվարի 26-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակման 769 նոր դեպք, 24 մարդ մահացել է, միայն երկուսն են դուրս գրվել հիվանդանոցից:

Սրանից մեկ օր առաջ հաղորդվել էր 1975 վարակվածների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

«Հունվարի 26-ին երկրի 30 շրջաններ տեղեկացրել են կորոնավիրուսով վարակվելու 769 նոր դեպքի մասին, նոր ծանր դեպքերը 137-ն են, 24 մարդ մահացել է, երկու մարդու դուրս են գրել հիվանդանոցից, ենթադրյալ վարակվածների թիվը հասել է 3806-ի»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Մայրցամաքային Չինաստանի տարածքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, նրանցից 80-ը մահացել են:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում: Հաղորդվել է նաև ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 2057 դեպք: Առայսօր հիվանդությունից բուժվել է 49 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները