Վաշինգտոնը գործողություններ է ձեռնարկում նախքան Իրանի հետ հնարավոր պատերազմը

10:14   27 Հունվար 2020    211

Անգամ չնայած նրան, որ Կոնգրեսը զբաղված է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով դատավարությամբ՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կնախաձեռնի քայլեր նախքան Իրանի հետ հնարավոր պատերազմը:

Ներկայացուցիչների պալատը մտադիր է քվեարկություն անցկացնել երկու նախաձեռնությունների շուրջ, որոնք մարտահրավեր են նետում Թրամփի ռազմական լիազորություններին. պետդեպի պաշտոնյաները մտադիր են անցկացնել նախկինում չեղարկված գաղտնի ճեպազրույցը Սենատի Միջազգային հարաբերությունների հարցով հանձնաժողովի համար, իսկ Թրամփը կարող է հրապարակել մերձարեւելյան խաղաղ ծրագիրը նախքան Իսրայելի առաջնորդների հետ հանդիպումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

Հաջորդ հինգշաբթի Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկել Բարբարա Լիի նախաձեռնության օգտին 2002 թվականի «Ռազմական ուժ կիրառելու թուլտվությունը» (AUMF) չեղարկելու մասին, ինչպես նաեւ Ռո Խանի օրինագծի օգտին առանց Կոնգրեսի հաստատման Իրանի դեմ ցանկացած ռազմական հարձակողական գործողություն կատարելուն ուղղված ֆինանսավորման արգելքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները