Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով երկարաձգել են ամանորյա արձակուրդները

10:44   27 Հունվար 2020    269

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարացնել ամանորյա արձակուրդները մինչև փետրվարի 2-ը:

Մինչ այս պաշտոնական արձակուրդները հունվարի 24-30-նն էին, հունվարի 31-ը պիտի լիներ առաջին աշխատանքային օրը:

«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված հիվանդության տարածումը վերահսկելու, մեծ քանակությամբ մարդկանց կուտակումները կրճատելու, համաճարակի տարածումը կանխարգելելու, մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով՝ 2020թ. ամանորյա արձակուրդները Չինաստանի Պետական խորհրդի հաստատումով երկարաձգել մինչև փետրվարի 2-ը, փետրվարի 3-ը աշխատանքային օր է»,-ասված է կառավարության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

Համապատասխան կարգադրությունները տարածվում են բոլոր նահանգների, կենտրոնական ենթակայության բոլոր քաղաքների և ինքնավար շրջանների վրա:

Միևնույն ժամանակ նշվում է, որ բուհերի, դպրոցների և մանկապարտեզների համար արձակուրդների ավարտի մասին հայտարարություն կտարածվի առանձին:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որն արդեն 80 կյանք է խլել, մարդուց մարդուն է փոխանցվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները