Հայտնի են դարձել Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման մանրամասները

10:53   27 Հունվար 2020    196

Ուղղաթիռը, որում եղել է 9 մարդ, այդ թվում՝ բասկետբոլիստ Քոբի Բրայանթը, վթարից առաջ 15 րոպե պտույտներ է արել երկնքում:

Ուղղաթիռը Կալիֆոռնիա նահանգի Օրինջից ուղևորվել է դեպի Թաուզենդ-Օքս քաղաք: Ռադարների տվյալներով, ուղղաթիռը 15 րոպե պտույտներ է կատարել Գլենդեյլ քաղաքի վրա, ինչից հետո մխրճվել է Լոս-Անջելեսի կենտրոնից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Կալաբասաս լեռան լանջի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

Պարբերականի տվյալներով, ուղղաթիռի ուղևորները գնում էին բասկետբոլի մարզման: Մարզիկը հաճախ է օգտվել այս տեսակի տրանսպորտից՝ «Լեյքերս» ստադիոն հասնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները