Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել. կան տուժածներ

11:04   27 Հունվար 2020    190

Հունվարի 26-ի երեկոյան Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքի վրա երեք հրթիռ է ընկել:

Հրթիռներից մեկն ընկել է դիվանագիտական առաքելության ռեստորանի վրա:

Դրանից մի քանի ժամ առաջ «աս-Սումարիա» հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ երեք հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ շրջանի» մոտակայքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններն ու դեսպանատները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

«Ալ-Արաբիայի» տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով կան մի քանի տուժածներ: Չի հստակեցվում՝ արդյոք տուժածների թվում կան դեսպանատան աշխատակիցներ: Հեռուստաալիքը տեղեկացնում է նաև, որ դեսպանատանը գտնված անձանց դուրս են բերել ուղղաթիռներով:

Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ-Խալբուսին հայտարարել է, որ Բաղդադում ամերիկյան դեսպանատան հրթիռակոծումը վնաս է հասցրել երկրի հեղինակությանն ու ինքնավարությանը: Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին հրամայել է գտնել և պատժել մեղավորներին:

Բաղդադի «կանաչ շրջանը» պարբերաբար հրթիռակոծումների թիրախ է դառնում: Մասնավորապես հունվարի 20-ի երեկոյան նորից հրթիռներ էին ընկել ամերիկյան դեսպանատան հարևանությամբ: Այդ հարվածի հետևանքով տուժածներ և ավերածություններ չեն եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները