Բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր. Թրամփը

11:38   27 Հունվար 2020    635

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի մահվանը:

«Չնայած,որ նա բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր, սակայն նա նոր էր սկսում ապրել: Նա այնքան շատ էր սիրում իր ընտանիքը և այնքան մեծ կրքով էր նայում ապագային: Նրա գեղեցկուհի դստեր՝ Ջիանայի կորուստը ավելի ողբերգական է դարձնում այս պահը»,-գրել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը հավելել է, որ ինքն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը ցավակցում են Բրայանտի ընտանիքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները