Լեհաստանում թալանել են Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի տունը

12:12   27 Հունվար 2020    238

Լեհաստանում թալանվել է հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի տունը:

«Շաբաթ լույս կիրակի ինչ-որ մեկը ներխուժել է Վրոցլավ Կրիկ թաղամասում գտնվող բնակարան: Ոչ պաշտոնական տվյալներով՝ բնակարանը գտնվում է մի քանի բնակարաններից բաղկացած վիլլայում»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Տոկարչուկը ներկայումս ապրում է Լեհաստանի սահմաններից դուրս: Ռադիոկայանի տվյալներով՝ գողերը տնից կարողացել են տարբեր արժույթներով գումար տանել:

Տոկարչուկը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել 2018 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները