Զարիֆը «անհիմն լավատեսություն» է համարել Թրամփի մղումները

12:56   27 Հունվար 2020    456

Իրանը բացառում է Միացյալ Նահանգների հետ առանձին, երկկողմ բանակցությունների անցկացումը։ Միակ ընդունելի ձևաչափը 5+1 ֆորմատն է, որ կիրառվել է Միջուկային համաձայնագրի կնքման ժամանակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Դոնալդ Թրամփը շարունակում է երազել երկկողմ հանդիպման մասին, որով կարող է հագուրդ տալ «Թրամփի համաձայնագիր» ունենալու իր մղումին։ Դա անհիմն լավատեսություն է»,- հայտարարել է Զարիֆը։

Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի համար ընդունելի է միայն 2015 թվականին ստորագրված համաձայնության հասած ձևաչափը։ Դրան մասնակցում էին մի կողմից` Իրանը, մյուս կողմից՝ 6 գերտերությունները՝ ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան։

Զարիֆը նաև պահանջել է, որ այդպիսի բանակցությունների դեպքում Իրանը դեռ պետք է նաև հատուցում ստանա այն կորուստների, որ կրել է Միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու հետևանքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները