Միշել Օբաման «Գրեմմի» է ստացել

13:55   27 Հունվար 2020    288

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի կինը՝ Միշել Օբաման «Գրեմմի» երաժշտական մրցանակի է արժանացել «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում։

Նշվում է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը մրցանակի է արժանացել աուդիոկրիչների վրա հրատարակված «Կայացում» վերնագրով հուշագրությունների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տվյալ հուշագրությունները լույս են տեսել 2018 թվականին և արդեն առաջին օրերին դրանց տպագիր և թվային ձևաչափի ավելի քան 1,4 միլիոն օրինակ է վաճառվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները