Բիլ Գեյթսի հիմնադրամը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

21:53   27 Հունվար 2020    305

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ` Մելինդայի հիմնադրամը (Bill & Melinda Gates Foundation) հայտարարել է շտապ կարգով նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի համար 10 մլն դոլար հատկացնելու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:

Հիմնադրամը 5 մլն դոլար է տրամադրում Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նշվում է, որ կառույցն «արդեն իսկ աշխատում է պետական և մասնավոր սեկտորի մի շարք չինական գործընկերների հետ»:

Եվս 5 մլն դոլար հիմնադրամը տրամադրում է Աֆրիկա մայրցամաքում վարակի տարածման դեմ քայլեր ձեռնարկելու համար:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որն արդեն 80 կյանք է խլել, մարդուց մարդուն է փոխանցվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները