Բրազիլիայում հեղեղումներն առնվազն 57 մարդու կյանք են խլել

14:44   27 Հունվար 2020    218

Բրազիլիայի հարավում հեղեղումների զոհ է դարձել արդեն 57 մարդ, այդ թվում՝ 48-ն ամենից շատ տուժած Մինաս Ժեյրասի նահանգում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

«Մահերի մեծ մասը՝ ութ, գրանցվել է նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտիում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իշխանությունների տեղեկատվությամբ՝ եւս 19 մարդ անհայտ կորել է:

Բելու Օրիզոնտիում հունվարի 24-ին տեղացել է ռեկորդային քանակությամբ անձրեւ 110 տարվա ընթացքում՝ 171,8 միլիմետր: Անձրեւների շարունակման սպառնալիքի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել Մինաս Ժեյրասի 99 քաղաքներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները