Չինաստանը շրջանցել է ՌԴ-ին՝ դառնալով ԱՄՆ-ից հետո աշխարհում զենք արտադրող 2-րդ երկիրը. Sipri

15:03   27 Հունվար 2020    254

Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ զենք արտադրող երկիրն ԱՄՆ-ից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Ստոկհոլմի աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի (Sipri) զեկույցում:

Չինաստանի ռազմարդյունաբերական համալիրի գնահատման համար փորձագետները ուսումնասիրել են չինական զենք արտադրող 4 ընկերությունների հաշվետվությունները: Ավելի վաղ Sipri-ն չինական ընկերություններին չէր ներառել իր 100 խոշորագույն զենք արտադրողների ցուցակում, քանի որ մինչ այս դժվար էր գնահատել այդ ընկերությունների ներուժը: Բայց հետագայում որոշ խոշոր չինական ընկերություններ սկսել են հաշվետվություններ հրապարակել:

Sipri-ում ընդգծել են, որ 2017 թվականին զենքի արտադրությամբ զբաղվող առաջատար 20-յակում ընդգրկվել էին 11 ամերիկյան, 6 եվրոպական և 3 ռուսական ընկերություններ: Եթե այդ ցուցակը կազմվեր հիմա, ապա ուսումնասիրված բոլոր չորս չինական ընկերությունները կներառվեին 20-յակում, ընդ որում, նրանցից երեքը` առաջին տասնյակում:

Չինական 4 ընկերությունների զենքի ընդհանուր վաճառքը 2017 թվականին կազմել է 54,1 միլիարդ դոլար: Դա 16,4 միլիարդով ավելի է, քան 2017 թվականին Ռուսաստանի 10 խոշորագույն ընկերությունների վաճառքը միասին վերցրած:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները