Ուհանի քաղաքագլուխը մեկնաբանել է կարանտինի համար քաղաքը փակելու որոշումը

16:17   27 Հունվար 2020    463

Գրեթե 11 միլիոն բնակչություն ունեցող չինական Ուհան քաղաքը կարանտինի համար փակելու որոշումը շատ դժվարին էր, բայց անհրաժեշտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 27-ին հայտարարել է Ուհանի քաղաքագլուխ Չժոու Սյանվանը։

«Դա չափազանց դժվարին որոշում էր: Եվ դրա հանկարծակիությունն այն բանի արդյունքն է, որ հիվանդության տարածումը նույնպես դրսեւորվել է շատ անսպասելիորեն»,- հայտարարել է Չժոու Սյանվանը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ «համաճարակն սկսվել է հանկարծակի, հեղեղումների եւ եղանակի համար կա կանխատեսում, կա հրդեհի տագնապ, իրազեկումներ կան նաեւ մյուս սպառնալիքների վերաբերյալ, բայց այդ տիպի վիրուսի վերաբերյալ նախնական ծանուցումներ չկան, իսկ այն ամենը, ինչի մասին վաղօրոք չեն նախազգուշացնում, անսպասելի է»:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները վճռական քայլեր չձեռնարկեին, ապա մարդկության համար դժվար կլիներ պատկերացնել այդ հիվանդության հետեւանքները: Պաշտոնյան նշել է, որ քաղաքը փակելն անհրաժեշտ էր, որպեսզի բնակիչները քաղաքից չմեկնեն եւ չվարակեն մյուսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուհան  


Վերնագիրի այլ պիտակները