Գերմանիան պնդում է Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը

17:20   27 Հունվար 2020    297

Գերմանիան շարունակում է աշխատել Իրանական միջուկային գործարքի շուրջը գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի պահպանման համար եւ կարծում է, որ դա լավագույն միջոցն է Թեհրանի կողմից ատոմային զենքի մշակում թույլ չտալու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 27-ին այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ-ի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք ցանկանում ենք համաձայնագրի բոլոր մասնակիցների հետ աշխատել դրա պահպանման համար, մենք առաջվա պես կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է, որպեսզի Իրանին հետ պահենք ատոմային զենքի մշակումից»,- հայտարարել է Մաասը: «Այդ առնչությամբ մենք բոլոր կողմերից կառուցողական մասնակցություն ենք ակնկալում առաջիկա բանակցություններին»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները