Իսպանացի սննդաբանները նշել են, թե որ 7 մթերքներն են օգնում արագ այրել ճարպերն ու զարգացնել մկանները

18:41   27 Հունվար 2020    361

Իսպանացի սննդաբաններ Գիլյերմո Գոմես Վերան և Նուրիա Մոնֆուլյեդան պատմել են, թե ինչպես է հնարավոր ազատվել ավելորդ ճարպերից և զուգահեռաբար մկանային զանգվածը զարգացնել:

Ինչպես ներկայացնում է La Vanguardia-ն, Վերան նշել է, որ մարզումների ծրագիրն ու սննդակարգը կարելի է բաժանել երկու փուլի: Լավ ֆիզիկական տվյալներ ձեռք բերելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս նախ մի քանի շաբաթվա ընթացքում զարգացնել մկանները, այնուհետև պահպանելով մարզումների ինտենսիվությունն՝ անցնել ճարպերի այրմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սննդակարգում մեծ տեղ են զբաղեցնում սպիտակուցով հարուստ մթերքները: Նախ և առաջ խոսքը ձվի մասին է, որը պարունակում է լեյցին՝ ամինաթթու, որն օգնում է մկանների զարգացմանը: Լեյցինով հարուստ մյուս սննդամթերքը հավի միսն է, որի 50 գրամում պարունակվում է 2-3 գրամ ամինաթթուներ: Այն խորհուրդ է տրվում օգտագործել կարմիր մսի փոխարեն:

Մարզումներից առաջ, հատկապես ուժային վարժություններից, իսպանացի մասնագետները խորհուրդ են տալիս բանան ուտել, իսկ վարժանքներից հետո՝ բնական յոգուրտ առանց շաքարի: Լավ ֆիզիկական տվյալներ ունենալու և պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում հավելել ընդեղեն, ավոկադո և թունա ձուկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանացի-սննդաբաններ  


Վերնագիրի այլ պիտակները