Դեմոկրատները պահանջում են, որ Բոլթոնը վկայություն տա իմփիչմենթի հարցով դատավարության ժամանակ

19:20   27 Հունվար 2020    259

ԱՄՆ դեմոկրատ սենատորները կրկին պահանջում են, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարության ժամանակ վկայություն տա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է BBC-ն:

New York Times-ը հատվածներ է ներկայացրել Ջոն Բոլթոնի չհրապարակված գրքից, որտեղ նախկին խորհրդականը գրել է, թե Թրամփը ցանկացել է սառեցնել Ուկրաինային տրվող 391 ԱՄՆ դոլարի ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը չի հետաքննել իր քաղաքական հակառակորդ, դեմոկրատ Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Բոլթոնը վկայություն տա՝ ելնելով երկրի ազգային անվտանգության շահերից: Պարբերականը հաղորդում է, որ եթե Բոլթոնի գրածը համապատասխանում է իրականությանբ, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի պաշտպանական թիմի գլխավոր փաստարկի վրա, այն է՝ Ուկրաինայի դեպքում չի եղել «ծառայություն՝ ծառայության դիմաց»:

Ներկայացուցիչների պալատի մեղադրող խմբի ղեկավար, դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը նշել է, որ արդար դատավարության համար անհրաժեշտ է, որ Բոլթոնը կանչվի որպես վկա և ներկայացնի իր գրառումներն ու այլ փաստաթղթեր: Բոլթոնի փաստաբաններն առայժմ մեկնաբանություն չեն տվել:

ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով դատավարությունը Սենատում կշարունակվի այսօր՝ հունվարի 27-ին: Սակայն ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, Սենատում մեծամասնություն են կազմում Թրամփի թիմակից հանրապետականները, ինչը նշանակում է, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կարդարացվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեմոկրատներ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները