Կամբոջայում հաստատվել է Չինաստանից տարածվող նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

20:25   27 Հունվար 2020    323

Չինաստանից տարածվող նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Կամբոջայում:

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր տեսակի թոքաբորբն ախտորոշվել է Կամբոջա ժամանած Չինաստանի քաղաքացու մոտ: Դեպքն արձանագրվել է Սիանուկվիլ նավահանգստային քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոական թիվը գերազանցել է 80-ը:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում և Ճապոնիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները